ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էին կողոպուտի և դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքներով

Մարտի 18-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արմեն Մ.-ին, որը մարտի 10-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:

***
Մարտի 18-ին, ժամը 07.10-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Վեդի քաղաքի Անդրանիկավան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Վահան Ս.-ին, որը 2013 թ. հունվարի 31-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: