Հետախուզվում էին ՌԴ իրավապահների կողմից
27.07.2016 11:24
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 26-ին, ժամը 20.15-ին, Գլաձոր գյուղից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Խաչատուր Ս.-ն, որը ապրիլի 14-ից ՌԴ Լենինգրադի մարզի Պրիոզերսկի շրջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1 հոդվածի 1-ին մասի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ մեղադրանքով:
***
Հուլիսի 26-ին, ժամը 23.25-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Մաքսիմ Կ.-ն, որը մայիսի 3-ից ՌԴ Կեմերովո քաղաքի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: