Հետախուզվում էր ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելու կամ իրացնելու մեղադրանքով
07.03.2013 10:23
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 6-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել1980 թ. ծնված Աննա Հ.-ն, որը մարտի 5-ից հետախուզվում էր ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելու կամ իրացնելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին:
Աննա Հ.-ն ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: