Հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով
01.08.2013 14:30
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 31-ին, ժամը 19.20-ին, Մյասնիկյան գյուղից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Գարիկ Գ.-ն, որը 2012 թ. մարտի 27-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի /բռնաբարություն/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: