Հետախուզվում էր գողության մեղադրանքով
16.01.2013 12:19
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 15-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ՝ Մեծարենցի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Կամո Ա.-ն, որը 2012 թ. հունվարի 30-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: