Հետախուզվում էր գողության մեղադրանքով
01.11.2012 11:17
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 31-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 43 շենքի մոտից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Սամվել Ղ.-ին, որը ս/թ հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: