Հետախուզվում էր գողության մեղադրանքով
05.08.2015 12:30
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մեղրիի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 4-ին, ժամը 08.50-ին, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Լևոն Ա.-ն, ով հուլիսի 7-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: