Հետախուզվում էր գողության մեղադրանքով
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 2-ին, ժամը 11.30-ին, Հ. Ավետիսյան փողոցի թիվ 28/10 հասցեից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Արմեն Մ.-ն, որը ապրիլի 29-ից ոստիկանության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ապրիլի 25-ի որոշմամբ հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: