Հետախուզվում էր գողության մեղադրանքով
20.02.2013 10:48
Հետախուզվողի հայտնաբերում
Շենգավիթի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 19-ին, ժամը 18.00-ին, Արտաշատի խճուղուց բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Ալվարդ Ս.-ն, որը 2012 թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: