Հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով
04.09.2013 12:04
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության ծառայողները Շիրակի փողոցի թիվ 7/Ա շենքի մոտից Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արմեն Հ.-ին, որը օգոստոսի 14-ից հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: