Հետախուզվում էր գողություն կատարելու համար նախատեսված պատժի կրումից խուսափելու համար
08.06.2013 11:36
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 7-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 4 շենքի մոտից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Հարություն Կ.-ին, որը հունիսի 3-ից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետախուզվում էր գողություն կատարելու համար նախատեսված պատժի կրումից խուսափելու համար:
Հարություն Կ.-ն ներկայացվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: