Հետախուզվում էր դատարանի կողմից սահմանված պատժի կրումից խուսափելու համար
13.11.2014 11:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 13-ին, ժամը 02.00-ին, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի բակից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Ռուբեն Ա.-ն, որը 2013 թ. փետրվարի 22-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր դատարանի կողմից սահմանված պատժի կրումից /տուգանք 200.000 դրամ/ խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: