Հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու համար
07.01.2015 13:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունվարի 6-ին, ժամը 13.30-ին, բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Սերինե Ա.-ն, որը 2014 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-168 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: