Հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջացառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` hուլիսի 14-ին, ժամը 15.30-ին, բաժին է ներկայացել 1964 թ. ծնված Անդրանիկ Ղ.-ն, որը պատժի կրումից խուսափելու համար հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
