ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր Լիտվայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից

Ոստիկանության Սևանի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 5-ին, ժամը 15.50-ին, Սևանի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 2005 թ. հուլիսի 20-ից Լիտվայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ազգային մակարդակով Լիտվայի Հանրապետության քրեական օրենսգրքի 186 հոդվածի /գույքի դիտավորյալ վնասում/ 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1963 թ. ծնված Սմբատ Հ.-ն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: