Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
10.08.2015 13:31
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 8-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի 17 շենքից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գագիկ Յ.-ին, որը հուլիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: