Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
11.09.2013 13:25
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների հետ համատեղ, սեպտեմբերի 10-ին, ժամը 14.35-ին, Ա. Ահարոնյան փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գոռ Ե.-ին, որը սեպտեմբերի 6-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: