Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
20.07.2015 12:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 18-ին, ժամը 18.00-ին, Երևան քաղաքի Էրեբունու 3-րդ զանգվածի 7-րդ փողոցից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Արտաշես Հ.-ն, ով 2012 թ. օգոստոսի 10-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: