ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու մեղադրանքով

Ապրիլի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Ավան թաղամասի Աճառյան փողոցից բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Վարդան Ա.-ին, որը 2012 թ. դեկտեմբերի 5-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության  և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու մեղադրանքով:
Վարդան Ա.-ն ձերբակալված է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: