Հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով
09.01.2013 11:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արարատի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 8-ին, ժամը 15.10-ին, Երասխ գյուղի գազալցակայանի տարածքից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Մերուժան Թ.-ն, որը 2012 թ. դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: