Հետախուզվում էր կեղծ ձեռնարկատիրության մեղադրանքով
14.05.2014 12:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մայիսի 13-ին, ժամը 10.50-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 16 շենքի մոտից բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Վահե Հ.-ն, որը ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 189 հոդվածի 3-րդ մասի /կեղծ ձեռնարկատիրությունը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: