Հետախուզվում էր կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու մեղադրանքով
18.02.2014 12:08
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 15-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Հենրիխ Հ.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 13-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: