Հետախուզվում էր Հայաստանի և Վրաստանի իրավապահների կողմից
14.08.2013 13:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 13-ին, ժամը 16.00-ին, կամավոր բաժին է ներկայացել ս/թ հունվարի 15-ից ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1987 թ. ծնված Արտաշես Ու.-ն:
Նա 2011 թ. հունվարի 24-ից հետախուզման մեջ էր գտնվում նաև Վրաստանի, Ախալքալակի շրջանի իրավապահների կողմից, Վրաստանի քրեական օրենսգրքի 239 հոդվածի 3-րդ մասի /խուլիգանություն/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: