Հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով
28.08.2014 14:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 27-ին, ժամը 20.15-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 51 շենքի մոտից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն, որը 2011 թ. նոյեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: