ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից

Օգոստոսի 4-ին, ժամը 23.30-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները  օդանավակայանում հայտնաբերել և  ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 1962 թ. ծնված Տիգրան Ո.-ին, որը 2011 թ. մայիսի 10-ից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ Մոլդովայի քրեական օրենսգրքի 190 հոդվածի 2-րդ մասի /խարդախություն/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: