Հետախուզվում էր նախատեսված պատժի կրումից խուսափելու համար
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 10-ին, ժամը 12.30-ին, Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի թիվ 4 շենքի բակից բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Սիմոն Ս.-ն, որը հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ նախատեսված պատժի կրումից խուսափելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: