Հետախուզվում էր ոստիկանության ծառայողին դիմադրություն ցույց տալու և նրա օրինական պահանջները չկատարելու մեղադրանքով
18.05.2013 11:16
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 30-ին, ժամը 16.35-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Գորիս քաղաքի Գ. Տաթևացու հրապարակից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Գարիկ Ա.-ին, որը 2011 թ. մարտի 10-ից ՌԴ Աստրախանի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ոստիկանության ծառայողին դիմադրություն ցույց տալու և նրա օրինական պահանջները չկատարելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: