Հետախուզվում էր ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից
06.11.2012 12:29
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ-տվյալներն իրացնելիս, նոյեմբերի 5-ին, ժամը 13.00-ին, Երևան քաղաքի Նիզամու փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Վազգեն Շ.-ին, որը ս/թ հոկտեմբերի 1-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: