Հետախուզվում էր ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից
24.10.2012 11:14
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հոկտեմբերի 23-ին, ժամը 20.15-ին, Զաքարիա Սարկավագի փողոցի 106/1 շենքից բերման են ենթարկել 1986 թ. ծնված, նախկինում դատված Հովհաննես Հ.-ին, որը ս/թ հոկտեմբերի 22-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: