Հետախուզվում էր Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից
24.07.2013 13:33
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 23-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 1992 թ. ծնված Արտյոմ Ս.-ին, որը 2012 թ. սեպտեմբերի 1-ից հետախուզվում էր Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից դիտավորյալ սպանության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: