Հետախուզվում էր Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից
29.06.2016 11:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 12.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1959 թ. ծնված Երվանդ Հ.-ն, որը հունվարի 8-ից Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 244 և 114 հոդվածների /դրոշմավորման կանոնները խախտելը և դրոշմապիտակներով ապրանքներ դրոշմավորելը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: