Հետախուզվում էր ՌԴ Ադիգեյի Հանրապետության կողմից
26.10.2012 11:53
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 25-ին, ժամը 17.40-ին, Բալահովիտ գյուղից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Սուրեն Ս.-ն, որը 2008 թ. փետրվարի 25-ից ՌԴ Ադիգեյի Հանրապետության Տախտամուկայսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: