Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
18.07.2013 12:39
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 17-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Վիկտոր Գ.-ն, որը 2011 թ. հունիսի 1-ից ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Զայելցովսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնասվածք պատճառելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: