Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
24.07.2015 12:29
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները հուլիսի 23-ին, ժամը 20.50-ին, Դիլիջանի Մյասնիկյան փողոցից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Էդվարդ Թ.-ին, որը 2014 թ. նոյեմբերի 9-ից ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասի /գողություն/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: