ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 10.00-ին, Արթիկ քաղաքի Աղաքարյան փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Ռազմիկ Հ.-ն, որը  փետրվարի 28-ից ՌԴ Մոսկվայի մարզի Սերգիև-Պոսադի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի  1-ին մասի /փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: