Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
30.07.2015 10:51
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 12.25-ին, անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Անահիտ Վ.-ն, որը 2007 թ. հունվարի 26-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ԱԱԾ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի /անօրինական միգրացիայի կազմակերպում/ և 30 հոդվածի 3-րդ մասի /հանցափորձ/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: