ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին, ժամը 18.50-ին, Մամիկոնյանց փողոցի թիվ 2 շենքի մոտից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված  Գևորգ Կ.-ն, որը 2013 թ. մայիսի 14-ից ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի  158 հոդվածի 3-րդ մասի /գողություն/ մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: