Հետախուզվում էր ՌԴ Պրիմորսկի երկրամասի իրավապահների կողմից
20.07.2013 10:45
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 19-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության քրեական գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1991 թ. ծնված Վարազդատ Հ.-ին, որը ս/թ հունվարի 28-ից ՌԴ Պրիմորսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորյալ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: