Հետախուզվում էր ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից
01.08.2013 14:29
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 31-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ իր տնից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Արմեն Ղ.-ն, որը 2011 թ. օգոստոսի 26-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 2-րդ մասի /անձնական ունեցվածքի գողություն/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: