Հետախուզվում էր ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից
22.08.2013 13:10
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 21-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 72 շենքի մոտից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Տարոն Հ.-ն, որը ս/թ ապրիլի 11-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: