Հետախուզվում էր Ռոստովի իրավապահների կողմից
03.10.2013 11:07
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 2-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ռուստամ Ա.-ին, որը 2011 թ. սեպտեմբերի 25-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածքի ելքով ճանապարհատրանսպորտային պատահար կատարելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: