Հետախուզվում էր Վլադիմիրի մարզի իրավապահների կողմից
11.06.2014 12:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Գևորգ Հ.-ն, որը հունվարի 17-ից ՌԴ Վլադիմիրի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի /թմրանյութերի ապօրինի շրջանառություն/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: