ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր մի շարք հոդվածների մեղադրանքով

Հետախուզվում էր մի շարք հոդվածների մեղադրանքով

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության Մուշի և Ապարանի բաժինների ՔՀԲ ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու հյուրանոցներից մեկում հայտնաբերել և Մուշի բաժին բերման են ենթարկել 39-ամյա Գագիկ Խ.-ին, որը ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ (Կողոպուտը), 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), 178-րդ (Խարդախությունը), 118-րդ (Ծեծը) և 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: