Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
01.11.2022 11:36
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 31-ին Խանջյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Կենտրոնական բաժին են տարել 34-ամյա Արսեն Խ.-ին, որը հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: