Հետախուզվում էր ծեծի մեղադրանքով
02.03.2021 11:27
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 1-ին Արմավիր քաղաքի Գորկու փողոցից բերման է ենթարկվել 64-ամյա Հովհաննես Ս.-ն, որը փետրվարի 25-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: