Հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
04.03.2023 11:09
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները մարտի 3-ին Լենինգրադյան փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 27-ամյա Գագիկ Խ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: