Հետախուզվում էր ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեղադրանքով
05.03.2021 11:45
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները մարտի 4-ին Խորենացու փողոցից բերման են ենթարկել Գևորգ Դ.-ին, որը մարտի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գևորգ Դ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: