Հետախուզվում էր Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների և ԱՎՎ Էրեբունու անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 6-ին Խորենացու փողոցից բերման է ենթարկվել 46-ամյա Վարուժան Հ.-ն, որը 2019 թ. սեպտեմբերի 30-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Արևելյան վարչական շրջանի ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (Վարչական պատժի ենթարկված անձի կողմից ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: