Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 10-ին Սերո Խանզադյան փողոցից բերման է ենթարկվել 29-ամյա Գագիկ Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
