27-ամյա երիտասարդը հետախուզվում էր հափշտակությունների մեղադրանքով
13.12.2022 11:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 12-ին Նորաշենի թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել և Մաշտոցի բաժին են ներկայացրել 27-ամյա Արսեն Հ.-ին, որը նոյեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ (Խարդախությունը) և 256-րդ (Համակարգչային հափշտակությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: